Ողբերգական ավտովթար

Screen-Shot-2013-08-10-at-3.27.32-PM.png

(view original article)

Նախօրեին Վրաստանում ավտովթարից զոհվել են "Սիվիլնեթ" կայքի մշակող եւ տեխնիկական պատասխանատու Ալեն Եկիկյանը եւ նրա կինը` Սոսե Թոմասյանը: Ավտովթարի հետեւանքով Ալենը եւ վարորդը զոհվել են անմիջապես, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել եւ վիրահատությունից հետո գիտակցության չգալով` մահացել:

Ալենի ու Սոսեի մահը ցնցել է շատերին։ Երջանիկ զույգ, որ ծնվել ու մեծացել էր Միացյալ Նահանգներում, ամուսնացել անցյալ օգոստոսին, իսկ հունվարին Լոս Անջելեսից բնակության տեղափոխվել իրենց պաշտելի հայրենիք։ Նրանց շատերը համեմատում էին Րաֆֆու "Խենթի" հետ։

Ալենը երկար տարիներ Միացյալ Նահանգներում աշխատել է Դաշնակցության պաշտոնաթերթ "Ասպարեզի" անգլերեն բաժնում։ Երեւանում աշխատում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ամուսինները Հայաստանում ներգրավված էին մի շարք նախագծերում: Ալենը Միացյալ Նահանգներում անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, իսկ Սոսեն Դաշնակցության երիտասարդական միությանը։ Երկուսն էլ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ակտիվիստներ էին:

"Երկիրն այսօր"-ն իր վշտակցությունն է հայտնում Ալեն Եկիկյանի եւ Սոսե Թոմասյանի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին:

Mediaadmin