Մայիսին Ստեփանավանի մոտակայքում անտառ կտնկվի սփյուռքահայ զույգի հիշատակին

Screen-Shot-2014-03-13-at-5.00.51-PM.png

(View original article)

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մայիսին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտակայքում կյանքի կկոչվի 50 հազար ծառից բաղկացած անտառ- հուշահամալիրի նախագիծը: Անտառը կնվիրվի Ամերիկայից հայրենադաձված եւ վաղաժամ կյանքից հեռացած Սոսե Թովմասյանի եւ Ալեն Եկիկյանի հիշատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Հայաստանի ծառատունկ ծրագիր» բարեգործական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմինե Թոխմախյանը: «Սոսեի եւ Ալենի հիշատակի անտառի ստեղծման ակցիան բարեհաջող ընթացք ունեցավ, «Ֆեյսբուք»-ում սահմանված ժամկետից ավելի շուտ կարողացանք հավաքել 10 հազար եւ ավելի հավանություն («լայք») ու շուտով կյանքի կկոչենք 50 հազար

ծառ տնկելու նախագիծը: Ծառատունկը կմենարկի մայիսին, որպեսզի եղանակային առումով խնդիրներ չառաջանան»,-ասաց նա:

Անտառը կտնկվի Ստեփանավան քաղաքի մոտակայքում եւ, Արմինե Թոխմախյանի խոսքով, կպաշտպանի քաղաքը քամիներից: «Անտառի տեղն այնպես է որոշված, որպեսզի հետագայում այն պարսպի դեր կատարի քաղաքի համար: Այն ամայի տարածություն էր եւ ծառերի կարիք կար»,-փաստեց նա:

«Հայաստանի ծառատունկ ծրագրի» ներկայացուցչի տեղեկացմամբ, անտառում կտնկվեն Հայաստանի բնաշխարհին տիպիկ ծառեր, որպեսզի վնաս չպատճառվի էկոհամակարգին: «Անտառում տնկվեու են միայն տեղական` ինչպես դեկորատիվ, այնպես էլ վայրի պտղատու ծառեր, որոնք տիպիկ են հայկական բնաշխարհին»,-ասաց Արմինե Թոխմախյանը:

Նա ուրախությամբ փաստեց, որ ծառատունկի շնորհիվ Ստեփանավանի մոտակա շրջանների 100 բնակիչ կներգրավվի աշխատանքներում եւ կունենա ժամանակավոր աշխատանք: «Չնայած փետրվարից մեզ դիմել են նաեւ բազմաթիվ կամավորներ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ հիշատակի անտառի ստեղծման գործում, մենք նաեւ ժամանակավոր աշխատանքով կապահովենք տեղի բնակչությանը, ովքեր կմասնակցեն ծառատունկին»,-հավելեց զրուցակիցը: Նրա խոսքով, անտառի ստեղծումից հետո կազմակերպությունը պետք է սեփական միջոցներով հոգ տանի ծառերի խնամքի մասին:

«Հայաստանի ծառատունկ ծրագիրը» իրակացնում է ծառատունկ ինչպես Հայաստանի մի շարք շրջաններում, այնպես էլ Արցախում: Մարտի 3-ին մեկնարակած ծառատունկով Արցախի սիրիահայերին տրամադրվել է 160 դեղձենի եւ նշենի: Առաջիկա օրերին եւս սպասվում է ծառատունկ Երեւանին մոտ 2-3 շրջաններում:

Ստեղծվել է «Սոսէ եւ Ալեն» հիշատակի հիմնադրամը, որը «Հայաստանի ծառատունկ ծրագրի» (ATP) հետ սկիզբ է դրել մի նախագծի, որի նպատակն է ստեղծել անտառ-հուշահամալիր` ի պատիվ Սոսե Թովմասյանի եւ Ալեն Եկիկյանի: Նախատեսվում էր ֆեյսբուքյան էջում հավանողների քանակը հասցնել 10 հազարի եւ տնկել 50 հազար ծառ, ինչը նշված ժամկետներում ստացվել է:

Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Սոսէի ծննդյան օրը, եւ ավարտվել 2014-ի մարտի 10-ին՝ Ալենի ծննդյան օրը:

Media, Memorial Forestadmin