Հիշատակի անտառ
(view original article) «Սոսէ և Ալեն» հիշատակի հիմնադրամն ու Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ATP) սկիզբ են դրել մի նախագծի, որի նպատակն է ստեղծել անտառ-հուշահամալիր ի պատիվ Սոսէ Թոմասսիանի և Ալեն Եկիկյանի: Հայաստանին ամուր կապված երիտասարդ սփյուռքահայ զույգը չորս ամիս առաջ ավտովթարի հետևանքով հեռացավ կյանքից:
Սոսէի եղբայրը՝ Վաչեն ու նրանց մտերիմները հիմնեցին հիշատակի հիմնադրամն ի աջակցություն զույգի հիմնական արժեքներին՝ կրթություն, հայրենադարձություն, կամավորություն ու ժողովրդավարության զարգացում:
«Անտառը կդառնա Սոսէի ու Ալենի պատվին ապրող ու շնչող մի հուշահամալիր ու դրանից զատ իր դրական հետքը կթողնի Հայաստանի շրջական միջավայրի վրա», - ասել է Վաչէ Թոմասսիանը:
Ծրագիրն աշխատում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր նոր like ATP-ի ֆեյսբուքյան էջին անտառի համար հինգ ծառ կարժենա: Սա ինտերակտիվ ու համատեղ քարոզարշավի լավ օրինակ է, որը հնարավորություն է ընձեռում միավորվել հանրությանը մեկ գաղափարի շուրջ:
Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Սոսէի ծննդյան օրը և կավարտվի 2014-ի մարտի 10-ին՝ Ալենի ծննդյան օրը: Նախատեսվում է, որ այս ժամանակահատվածում ֆեյբուքյան էջի հավանողների քանակը կհասնի 10 000-ի, ինչի արդյունքում կտնկվի մոտ 50 000 ծառ: