Ալէնի ու Սօսէի Յիշատակին

wedding_56.jpg

(view original article) Ասում են, թէ զաւակը ծնուելիս Աստուած համբերութիւնը իր հետն է տալիս, Իսկ համբերութիւնը անիմաստ մի բառ է դառնում, Երբ դու սրտիդ հատորին հողին ես յանձնում: Իսկ երբ կեանքը ցաւն է տալիս, Աղերսագին, Աստուած ես փնտռում ու լալիս, Որ մի ելք գտնես անհուն մորմոքին, Որ յոյսն ուժ դարձած՝ փարատի մահուան: Կնքեցիր ինձ մի սեփական ցաւով, Որ նոյնիսկ քո շեմին ես գալ չեմ կարող, Հարազատ է անգամ վիշտն այս քո սրտին, Բայց պի՛տ հաւատալ՝ կեանք կայ մահուանից անդին: Մարիամի պէս, ես էլ՝ ծնկաչոք այս գորշ խաւարում, Ուզում եմ միայն լոյսն իշխի մեր մեծ աշխարհում, Տառապած սրտով հրաժեշտ եմ տալիս սիրելիներին՝ Ալէն-Սօսէ  քաջ, ազգասէր զոյգին:

ԱՆԻԹԱ ԳԱՐՈՒՆԻ

MediaVache Thomassian